Իսրայելը հայտարարում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանության մասին

Լիբանան, 7-ը հոկտեմբերի, 2024թ․

Հոկտեմբերի 8-ին իսրայելական զինվորականները հայտարարել են, որ սպանել են «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի:

Սուհեյլ Հուսեյնին, ով պատասխանատու էր խմբավորման նյութատեխնիկական ապահովման, բյուջեի և կառավարման համար, սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի պաշտպանության բանակի թիրախային հարձակման արդյունքում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:

«Հուսեյնին վճռորոշ դեր է խաղացել Իրանի և «Հելբոլա»-ի միջև զենքի փոխադրման գործում», - ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա նաև պատասխանատու էր խմբավորման անդամներին առաջադեմ զենքեր բաժանելու և «ամենազգայուն նախագծերի» համար, որոնք ներառում են Իսրայելի դեմ գործողություններ։

Հուսեյնին նաև եղել է «Հեզբոլա»-ի Ջիհադի խորհրդի անդամ, որը խմբավորման բարձրագույն ռազմական մարմինն է։

«Հեզբոլա»-ն դեռ ուղիղ չի հաստատել լուրը:

Այսօր ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ իսրայելական բանակն ուժեղացրել է ճնշումն Իրանի աջակցությունը վայելող լիբանանյան «Հեզբոլա»-ի վրա՝ Բեյրութի մերձակայքում սպանելով խմբավորման շտաբի հրամանատար Սուհեյլ Հուսեյն Հուսեյնին։ Լրատվամիջոցը նշել էր՝ եթե այս տեղեկությունը հաստատվի, դա կլինի իսրայելական կողմի ռազմավարության հետևանք՝ չեզոքացնելու խմբավորման հրամանատրությանը:

Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի դաշնակից «Հեզբոլա» խմբավորման դեմ Լիբանանում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հեզբոլա»-ն մեկ օրում 190 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակն ուժեղացրել է հարձակումները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում պատասխանի կարժանանա. Արաղչի