Ամերիկյան Axios պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի օդուժը հոկտեմբերի 26-ին իրականացրած հարձակման ընթացքում ոչնչացրել է Թեհրանից 30 կիլոմետր հարավ գտնվող միջուկային հետազոտությունների կենտրոնը։
Փարչին բնակավայրում գտնվող այս կենտրոնին հասցված հարվածների մասին տեղեկությունը հաստատել են պարբերականի՝ ԱՄՆ-ում և Իսրայելում գտնվող աղբյուրները։
«Փարչինի միջուկային կենտրոնը հույժ գաղտնի պայմաններում զբաղված էր միջուկային զենքի ստեղծմամբ։ Դրա գործունեության մասին տեղեկացված էին Իրանի իշխանության ներկայացուցիչներից միայն մի քանիսը», - պնդում է Axios-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարձակում Իրանի ռազմական գործարանի վրա. ինչ վարկածներ ու արձագանքներ կան