Իսրայելը հարձակում է իրականացրել Սիրիայի մայրաքաղաքում, հաղորդվում է երեք զոհի եւ երեք վիրավորի մասին։ Սիրիական պետական SANA գործակալության փոխանցմամբ՝ զոհերը խաղաղ բնակիչներ են։
Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ իսրայելական օդային հարվածի թիրախ է դարձել Դամասկոսի Մազզե թաղամասում գտնվող բնակելի շենքը, «որտեղ հաճախ են լինում «Հեզբոլա»-ի առաջնորդները և Իրանի Հեղափոխության պահապանները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանը հայտարարում է՝ Իսրայելի վրա հրթիռային հարձակումն ավարտել է, Իսրայելը հակահարվածով է սպառնումՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել Մերձավոր Արևելքում իրավիճակի շուրջ