Իսրայելը և «Համաս»-ը շարունակում են պատանդների փոխանակումը

Գազայի հատված - Կարմիր Խաչի մեքենաները Խան Յունիսում, որտեղ «Համաս»-ն Իսրայելին է հանձնելու երեք պատանդներին, 15-ը փետրվարի, 2025թ.

Գազայի հատված - Կարմիր Խաչի մեքենաները Խան Յունիսում, որտեղ «Համաս»-ն Իսրայելին է հանձնելու երեք պատանդներին, 15-ը փետրվարի, 2025թ.

Իսրայելը և Գազայի հատվածը վերահսկող «Համաս» խմբավորումը, որն Արևմուտքը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, այսօր շարունակում են պատանդների փոխանակման գործընթացը։

Հաղորդվում է, որ պաղեստինյան խմբավորումը Կարմիր Խաչի ներկայացուցիչների միջոցով իսրայելական կողմին է հանձնել երեք պատանդների, որոնք գերեվարվել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին:

Առաջիկա ժամերին ակնկալվում է, որ Իսրայելը բանտերից ազատ կարձակի 369 պաղեստինցու՝ այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների։

Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում հրադադարի և պահվող անձանց փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել մեկ ամիս առաջ։ Գործարքի համաձայն՝ առաջին փուլում, որը 42 օր է սահմանվել, Իսրայելի դուրս կբերի իր զորքը Գազայից, ինչի դիմաց պաղեստինյան խմբավորումն ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդներին։ Պատանդառվածներից 8-ը ենթադրաբար մահացած են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազայի ավերակներում ապրողները սարսափած են, թե «դժոխքը կարող է վերադառնալ»Ռազմական գործողությունները կվերսկսվեն Գազայում, եթե «Համաս»-ն ազատ չարձակի պատանդներին. Նեթանյահու«Համաս»-ը հետաձգում է պատանդների և բանտարկյալների փոխանակումը. ԱՄՆ-ն ու Իսրայելն արձագանքում են