Իսրայելն ընդլայնում է Գազայում իրականացվող գործողությունը

Իսրայելի ուժերը Գազայի հետ սահմանին, արխիվ

Իսրայելի ուժերը Գազայի հետ սահմանին, արխիվ

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ նշելով, որ առաջիկա օրերին Գազայի տարածքի զգալի մասը վերածվելու է «անվտանգության գոտու»։

Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ այդ նպատակով Խան-Յունիս և Ռաֆահ քաղաքներում բնակվող պաղեստինցիները պետք է լքեն իրենց տները։ Կացի պնդմամբ՝ պաղեստինցիները պետք է տեղափոխվեն ծովափնյա Ալ-Մավասի շրջան։

Your browser doesn’t support HTML5

Գազայի բնակիչները Խան Յունիսում

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը համաձայնել է հրադադարի նոր առաջարկին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը կարող է գրավել Գազայի հատվածի մի մասը. Նեթանյահու