Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում պայմանավորվել են գոտիավորված եռօրյա զինադադարի շուրջ

Արխիվ

Իսրայելի զինվորականները և Արևմուտքի կողմից ահաբեկչական կազմակերպություն համարվող «Համաս» խմբավորումը համաձայնության են եկել Գազայի հատվածում գոտիավորված եռօրյա զինադադարի շուրջ, որպեսզի հնարավոր լինի պոլիոմելիտի դեմ պատվաստել մոտ 640 հազար երեխայի։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյա Ռիկ Պիպերկորնը հայտնել է, որ պատվաստման արշավը սկսվելու է սեպտեմբերի 1-ին: Զինադադարը կգործի առավոտյան 6-ից մինչև 15։00-ը:

ԱՀԿ-ն օգոստոսի 23-ին հաստատել է, որ առնվազն մեկ երեխա 2-րդ տիպի պոլիոմիելիտի վիրուսով է վարակվել, ինչը վերջին 25 տարում առաջին դեպքն է այս տարածաշրջանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայի հատվածի մասին խոսելիս Հարիսը երկու պետության տարբերակն է բարձրացրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի պարենի գործակալությունը դադարեցրել է անձնակազմի տեղաշարժը Գազայում