Իսրայելի զինուժը թիրախներ է խոցում Լիբանանում, կան զոհեր և վիրավորներ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց, արխիվ

Իսրայելի բանակը հրաման է ստացել խոցել Լիբանանի տասնյակ թիրախներ՝ ի պատասխան Իսրայելի հյուսիսային հատվածի հրթիռակոծման, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։

«Որպես այսօր առավոտյան հրթիռակոծման պատասխան՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացը բանակին հրաման է տվել գործել վճռական ընդդեմ Լիբանանի ահաբեկչական օբյեկտների», - նշված է հայտարարության մեջ։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցում են Լիբանանի հարավում շիա զինված խմբավորման՝ «Հեզբոլա»-ի օբյեկտները։

Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանում 2 զոհ, ու 8 վիրավոր կա։

Իսրայելի զինվորականները 2024 թվականի նոյեմբերից հետո առաջին անգամ են արձանագրել երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը Լիբանանում սպանել է «Համաս»-ի առաջնորդներից մեկինԼիբանանը պնդում է, որ Իսրայելի զինվորները սպանել են 3 հոգու, վիրավորել 31-իԼիբանանը պահանջում է արագացնել իսրայելական զորքերի դուրսբերումը