Իսրայելի հակաօդային պաշտպանությունը կիրակի օրը որսացել է Եմենից արձակված հրթիռը, հայտնել են պաշտպանության բանակից։
Մինչդեռ Եմենի հութիները հայտարարել են, որ հարված են հասցրել Կարմիր ծովի ափին ընկած իսրայելական Էյլաթ քաղաքին:
Իսրայելական բանակը նշում է, որ իրենց «Arrow 3» հակահրթիռային պաշտպանության համակարգը խոցել է արկը նախքան դրա Իսրայելի տարածք անցնելը: Նախքան հրթիռի որսալը Էյլաթում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ, որոնք ստիպել են բնակիչներին հեռանալ ապաստարաններ։
Վերջին հարվածներն ու լարվածությունն ընդգծում են այն մտավախությունները, որ Գազայում պատերազմը, որն սկսվել հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի՝ Իսրայելի վրա հարձակումից, կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության, գրում է Reuters-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թել Ավիվի կենտրոնում ԱԹՍ պայթյունից մեկ մարդ է զոհվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի հութիներն էլ են ԱԹՍ-ներ արձակում Իսրայելի ուղղությամբ