Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին անցանկալի անձ է ճանաչել՝ արգելելով նրա մուտքը Իսրայել։
«Ցանկացած ոք, որը չի կարող միանշանակ դատապարտել Իրանի զազրելի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես արել են աշխարհի գրեթե բոլոր երկրները, արժանի չէ իսրայելական հողում ոտք դնելուն», - X-ի իր էջում գրել է նախարար Իսրայել Կացը։
Իրանի ավիահարվածներից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույն հարթակի իր էջում դատապարտել էր Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը՝ Իրանի անունը չտալով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը հայտարարարել է Իսրայելի վրա հարձակումն ավարտելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը «մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար»․ Նեթանյահու