Իսրայելի ԱԳ նախարարը հաստատում է՝ սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հաստատում է՝ Գազայում սպանվել է «Համաս»-ի առաջնորդ Յահյա Սինվարը։

Ըստ պնդումների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված խմբավորման առաջնորդը սպանվել է Գազայի հատվածում ռազմական «գործողությունների» ժամանակ:

Սինվարը համարվում է 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկը։ Նա իր չափահաս կյանքի կեսն անցկացրել է իսրայելական բանտերում, «Համաս»-ի ամենահզոր առաջնորդներից է, և թաքնվում էր Գազայում՝ դիմակայելով պատերազմի սկզբից ի վեր իրեն սպանելու Իսրայելի փորձերին: