Իսրայելական զինուժը պնդում է, որ այսօր կեսօրին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին հասցրած ավիահարվածի արդյունքում սպանվել է «Հեզբոլա» արմատական խմբավորման հրթիռային ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Մուհամմադ Կաբիսին։
Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Խմբավորումը դեռևս չի հաստատել Կաբիսիի մահը։
Իսրայելական ուժերը Լիբանանի վրա զանգվածային հարվածներ են հասցնում երկուշաբթի օրվանից ի վեր։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 23-ի իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 558 մարդ, այդ թվում՝ մոտ 50 երեխա, վիրավորվել՝ ավելի քան 1800-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանին հասցված հարվածներից հետո հայտարարել է, թե Իսրայելը պատերազմում է ոչ թե լիբանանցիների, այլ «Հեզբոլա»-ի դեմ, խաղաղ բնակչությանը կոչ անելով տարհանվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանում զոհերի թիվն անցել է 550-ից. ըստ փորձագետների՝ Իսրայելի ու «Հեզբոլա»-ի միջև նոր պատերազմ է սկսվում