Իսրայելական հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը 560 -ի է հասել

Իսրրայելի օդային հարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը 560 -ի է հասել, շարունակվող ռազմական գործողության երրորդ օրը՝ այսօր առավոտյան «Հեզբոլա»-ն է Թել Ավիվի ուղղությամբ հրթիռ արձակել։

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումը հայտարարում է՝ թիրախավորել են Մոսսադի գլխավոր մասնաշենքը։ Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն չկա։

Իսրայելական կողմը հայտարարում է՝ Լիբանանից արձակված կրակն առաջին անգամ է Իսրայելի կենտրոնական հատվածներ հասնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիբանանին Իսրայելի մահաբեր հարվածները նոր պատերազմի սկիզբն են նշանավորում