Չորրորդ օրն է, ինչ շարունակվում է իսրայելական զորքերի գործողությունը Հորդանան գետի արևմտյան ափին։ Իսրայելական զորքերը, զրահատեխնիկայի աջակցությամբ, միաժամանակ մուտք են գործել պաղեստինյան ինքնավարության երեք քաղաքներ՝ Ջենին, Հեբրոն և Տուլկարմ։
Իսրայելական կողմի պնդմամբ՝ գործողության նպատակը այստեղ գործող ահաբեկչական կառույցների ոչնչացումն է։
«Փոխհրաձգությունների և օդային հարվածների ընթացքում 20 ահաբեկիչ է սպանվել, հաջողվել է ձերբակալել ահաբեկչության մեջ կասկածվող ևս 17 մարդու», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Reuters-ի տեղեկություններով՝ սպանվածների մեջ նաև ԵՄ և ԱՄՆ կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս» շարժման Ջենինի տեղական կառույցի ղեկավարը։