Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահ քաղաքի մոտ, այսօր իսրայեցի զինվորներ են նկատվել, և ենթադրվում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է քաղաք մտնել։
Իսրայելի բանակը կարգադրել էր, որ բնակիչները տարհանվեն քաղաքի արևելյան թաղամասերից։ Հաղորդվում է, որ շուրջ 300 հազար բնակիչ արդեն գնացել է Իսրայելի առաջարկած ավելի ապահով վայր։
Այսօր առավոտյան լրագրողները ևս սկսել են դուրս գալ լրատվամիջոցների կողմից օգտագործվող ճամբարից, որը տեղակայված էր Ռաֆահի՝ Քուվեյթի օգնությամբ գործող հիվանդանոցի տարածքում։
Չնայած ԱՄՆ-ն և հումանիտար կազմակերպությունները ճնշում են գործադում Իսրայելի վրա Ռաֆահի վրա հարձակումից զերծ մնալու համար, Իսրայելի վարչապետը պնդում է, որ այնտեղ ամրացած «Համաս»-ի (ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված խմբավորում) գումարտակները պետք է ոչնչացվեն։
Գազայի հատվածի մյուս շրջաններից մոտավորապես մեկ միլիոն պաղեստինցիներ էին ապաստանել Ռաֆահում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը պատրաստ է նույնիսկ եղունգներով պատերազմել․ Նեթանյահու ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը սպառազեն չի տրամադրի Իսրայելին, եթե Ռաֆահը հարվածի ենթարկվի