Իսպանիայի Վալենսիա շրջանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 95 մարդ է մահացել, տասնյակները անհետ կորել են, հայտնում է BBC-ն:
Վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա ազգային սուգ է հայտարարել: Ծայրահեղ պայմանները շարունակվում են՝ սահմանափակելով փրկարարական աշխատանքները։
Մահացածների թիվը կարող է աճել, քանի որ «շատ անհայտ կորածներ կան», հայտնում է կառավարությունը:
Վերջին անգամ Վալենսիայում խոշոր ջրհեղեղներ են տեղի ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին։ Աղետի հետևանքով զոհվել էր երեք մարդ։ Գիտնականները նշում են, որ կլիմայի փոփոխությունը հանգեցնում է տարածաշրջանում եղանակային էքստրեմալ իրադարձությունների աճի։
Օդերևութաբանների գնահատմամբ՝ Միջերկրական ծովում ջերմաստիճանի բարձրացումը հանգեցնում է ակտիվ գոլորշիացման, ինչը զգալի ազդեցություն ունի տեղումների ինտենսիվության վրա, փոխանցում է Reuters-ը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայում անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել