Լիտվայի խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը, ձայների հաշվարկի նախնական արդյունքներով, պարտվում է ընդդիմադիրներին։ Քվերակությունը տեղի է ունեցել երեկ։
Խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հաղթում է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով ձայների 19,36 տոկոսը, երկրորդ տեղում Լիտվայի «Հայրենիք միություն-Քրիստոնեա-դեմոկրատներ» կուսակցությունն է՝ ձայների 17,96 տոկոսով, երրորդը՝ «Զարյա Նեման»-ը, նրանց օգտին քվեարկել է ընտրողների 14,99 տոկոսը։
Խորհրդարան են անցել նաև «Հանուն Լիտվայի» դեմոկրատական միությունը (9,24 տոկոս), Լիբերալ շարժումը (7,70 տոկոս) և Լիտվայի գյուղացիների և կանաչների միությունը (7,02 տոկոս)։
Սոցիալ-դեմոկրատներն արդեն հայտարարել են, որ «Հանուն Լիտվայի» դեմոկրատական միության հետ կոալիցիա կկազմեն։
Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է 52,06 տոկոս։ Քվեարկությանը մասնակցել է գրեթե 2,4 մլն ընտրող, գրում է LRT-ն։
Ընդհանուր առմամբ, առաջադրվել է 1740 քաղաքական գործիչ՝ 14 կուսակցություն և մեկ կոալիցիա։
Միամանդատ ընտրատարածքում թեկնածուն պետք է հաղթահարի 50 տոկոսի շեմը: Միամանդատ ընտրատարածքների մեծ մասի ընտրությունների արդյունքները պարզ կդառնան հոկտեմբերի 27-ին։ Եթե ոչ մի թեկնածու չհաղթահարի այս շեմը, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը։
Լիտվան խորհրդարանական հանրապետություն է, պետական քաղաքականության հիմնական դրույթները որոշվում են պատգամավորների կողմից ձևավորված կառավարության կողմից։