Քրիստոնյաների ապաստարանը քրդերի մայրաքաղաքում

Քրիստոնյա փախստականները մասնակցում են պատարագի Էրբիլում, Իրաք, 31-ը մայիսի, 2015թ.

Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում եկեղեցին ապաստարան է տալիս «Իսլամական պետություն» խմբավորման ավերից ու կոտորածից փախչող քրիստոնյա գաղթականներին: Մի հսկա ճամբար է գոյացել եկեղեցու շուրջ:

Հետապնդվելով «Իսլամական պետություն» խմբավորման կողմից կրոնի համար՝ այս գաղթականները իրենց հանգստությունը փնտրում են հավատքի մեջ: Իրենց տներից արտաքսված քրիստոնյաները զանգվածաբար լքում են Մերձավոր Արևելքը:

Անցյալ ամառ Մոսուլի գրավումից հետո հարյուր հազարավոր մարդիկ հայտնվեցին Էրբիլում՝ Սուրբ Եղիա եկեղեցում: Այդ պահից ի վեր քրիստոնյաները խմբվել են այստեղ՝ ճամբարի վերածելով եկեղեցու այգին: Շատերը, ինչպես Լուայ Ջիբրայիլը, լքել են իրենց տները՝ առերեսվելով դժվար երկընտրանքի.- «Մեր գյուղը այնքան կենսուրախ էր, մենք ամեն ինչ ունեինք, Եվ ահա մի օր ահաբեկիչների մի խումբ, որին «Դաեշ» են անվանում կամ «Իսլամական պետություն», եկավ ու խլեց մեր տներն ու հողը։ Կամ պետք է մահմեդականություն ընդունեինք, կամ կողպեինք տները ու հեռանայինք»:

Քրիստոնյա բնակչության նվազումը տարածաշրջանում պահանջ ստեղծեց Իրաքի բանակի կազմում ստեղծելու քրիստոնյաների առանձին բրիգադ, ինչպես նաև կազմակերպելու քրիստոնեական աշխարհազոր:

Սուրբ Եղիայի վանահայր Դուգլաս Բազին, որ Բաղդադից Էրբիլ էր փախել երկու տարի առաջ, առևանգվելուց ու կտտանքների ենթարկվելուց հետո, աշխարհի կոչ է անում ավելին անել.- «Մեր եղբայրներ դրսում, արթնացեք, մենք մեռնում ենք այստեղ, մի բան արեք, ո՞վ է կանգնելու մեր կողքին, սա է իմ հարցը»: