Իրանը վերացրել է թռիչքների արգելքը

Իրանի օդանավակայանը, արխիվ

Իրանի կառավարությունը վերացրել է քաղաքացիական օդանավերի թռիչքների՝ հոկտեմբերի 1-ից սահմանված արգելքը։

«Նրանից հետո, երբ ապահովվել են թռիչների անվտանգության համար անհրաժեշտ բոլոր պայմաններն, ավիաընկերություններին թույլատրվել է վերսկսել թռիչքները», - հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլուն։

Իրանի կառավարությունը երկրի տարածքում գտնվող օդանավակայանների աշխատանքը դադարեցրել էր Իսրայելին հասցված հրթիռային հարվածներից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի հակահարվածի դեպքում Իրանն «ավելի կոշտ պատասխան» է խոստանում