Իրանը վավերացրել է ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագիրը

Իրանի կառավարությունն այսօր վավերացրել է ԵԱՏՄ պետությունների հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձյանգաիրը, տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմիին։

Թեհրանի և ԵԱՏՄ միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2023 թվականի դեկտեմբերին։

Պայմանագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ապրանքաշրջանառության շուրջ 90 տոկոսն ազատել մաքսատուրքերից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը ցանկանում է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալ