Իրանը ծովային զորավարժություններ է անցկացնում Ռուսաստանի և Օմանի հետ

Արխիվ

Շաբաթ օրը Հնդկական օվկիանոսում մեկնարկել են Իրանի ծովային զորավարժությունները Ռուսաստանի և Օմանի մասնակցությամբ։

«IMEX 2024» անվանումով զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում ամրապնդել հավաքական անվտանգությունը, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը, խաղաղություն ապահովելու հնարավորությունները և ծովային առևտրային ուղիների անվտանգությոնը, հաղորդում է իրանական Press TV-ն։

Զորավարժություններն անցկացվում են Մերձավորարևելյան լարվածության ֆոնին։

Անցած մարտին Իրանը Օմանի նեղուցում համատեղ զորավարժություններ էր անցկացրել Ռուսաստանի և Չինաստանի հետ։