Իրանում սկսվել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Ավելի քան 58 հազար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, 14-րդ նախագահական ընտրություններում քվեարկելու իրավունք ունի 61 մլն 452 հազար 321 քաղաքացի։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուներ՝ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկիանը, ներքին գործերի և արդարադատության նախկին նախարար, կոշտ գծի կողմնակից Մուստաֆա Փուրմոհամադը, միջուկային հարցերով նախկին բանակցող և Ազգային անվտանգության գերագույն խորհրդում Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլը և խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։
Ընտրություններում կորոշվի, թե նախագահի պաշտոնում ով է փոխարինելու մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Էբրահիմ Ռայիսիին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ռեֆորմիստները պայման են առաջադրում ընտրություններին մասնակցելու համար