Իրանում հուլիսի 5-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Իրանի ընտրական հանձնաժողովի խոսնակ Մոհսեն Էսլամին հունիսի 29-ին պետական հեռուստատեսությանն ասել է, որ բարեփոխական օրենսդիր Մասուդ Փեզեշկյանը հավաքել է 42,5 տոկոս ձայն, իսկ միջուկային հարցերով նախկին բանակցող Սաիդ Ջալիլին՝ 38,6 տոկոս:
Ընտրողների մասնակցությունը հասել է ընդամենը 40 տոկոսի, ասել է նա, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է:
Առաջին փուլի արդյունքներով պայքարից դուրս են մնացել երկու թեկնածուները՝ խորհրդարանի պահպանողական խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆտ և արդարադատության և ներքին գործերի նախկին նախարար Մուստաֆա Փուրմոհամադը:
Արտահերթ ընտրությունները նշանակվել են նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո, որը մայիսին զոհվել էր ուղղաթիռի վթարի հետևանքով մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Բոլոր չորս թեկնածուները ստուգվել և հաստատվել էին Պահապանների խորհրդի կողմի, որի անդամներն ուղղակիորեն և անուղղակիորեն նշանակվում են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. Փեզեշքիանը առաջ է անցնում Ջալիլիից