Իրանում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժինը կվերսկսի գործունեությունը

Դեկտեմբերի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանատան հյուպատոսական բաժինը կվերսկսի իր գործունեությունը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Մինչ այդ էլ՝ հուլիսից, մեկուկես տարի ընդմիջումից հետո Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն էր վերսկսել իր գործունեությունը։

Ադրբեջանի դեսպանատան ողջ անձնակազմը տարհանվել էր Թեհրանից 2023 թվականի հունվարի 27-ին դիվանագիտական կառույցում տեղի ունեցած զինված միջադեպից հետո, որը պաշտոնական Բաքուն ահաբեկչություն էր որակել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը Թեհրանում