Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

Իրանին դատապարտող բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ ի պատասխան, առաջադեմ ցենտրիֆուգներ կտեղադրի և կգործարկի՝ շեշտակի բարձրացնելու Իրանի հարստացված ուրանի արտադրությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարող խորհուրդը, որը բաղկացած է 35 անդամ երկրների ներկայացուցիչներից, նախօրեին բանաձև է ընդունել, որում Իրանին հանձնարարվում է բարելավել համագործակցությունը ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության հետ և առաջիկա ամիսներին իրանական միջուկային ծրագրի զարգացման վերաբերյալ «համապարփակ» զեկույց ներկայացնել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արաղչին արձագանքել է Իրանի նկատմամբ Եվրամիության հնարավոր նոր պատժամիջոցներին