Իրանի բոլոր օդանավակայաններից թռիչքները չեղարկվել են կիրակի ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 06:00-ն, հաղորդում է իրանական Mehr լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչին:
Որպես պատճառ նշվել են «գործառնական սահմանափակումները»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Իրանի կառավարությունը երկրի տարածքում գտնվող օդանավակայանների աշխատանքը դադարեցրել էր նաև հոկտեմբերի 1-ին Իսրայելին հասցված հրթիռային հարվածներից հետո։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը վերացրել է թռիչքների արգելքը