Իրանի նախագահը ժամանել է Նյու Յորք

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան, արխիվ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։

Նյու Յորքում է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իրանի նախագահի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 24-ին։

Փեզեշքյանը Նյու Յորքում նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։

Նյու Յորք են մեկնել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ ինչպես նաև Հայաստանի վարչապետը։

Արդյոք հայ-ադրբեջանական բանակցություններ կկայանան Նյու Յորքում, հստակ չէ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանն ու Բայրամովը մեկնել են Նյու Յորք