Իրանի խորհրդարանը քննարկել է ինչպես արձագանքել Իսրայելին

Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

Իրանի խորհրդարանն այսօր փակ նիստ է անցկացրել՝ քննարկելու Իսրայելի կողմից Բեյրութում «Հեզբոլա»-ի առաջնորդի սպանությունը։ Հանդիպման ընթացքում Իրանի օրենսդիրները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։

«Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:

Իրանի խորհրդարանը մտադիր է Իսրայելի ռեժիմին արձագանքելու ուղիների վերաբերյալ իր առաջարկները ներկայացնել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ վերջնական որոշում կայացնելու համար, հայտնում է Mehr գործակալությունը։

Հանդիպման ընթացքում օրենսդիրներն առաջարկել են Սիոնիստական ռեժիմին վրեժ լուծելու և պատասխան տալու տարբերակներ, ասել է պատգամավորներից Ահմադ Նադերին։

Իսրայելի վարչապետը մեղադրել է «Հեզբոլա»-ին այն բանի համար, որ վերջինս ուժեղացրել է Իրանի վտանգավոր ազդեցությունն ու քաղաքականությունը:

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

  • Իրանի աջակցությունը վայելող խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված իսրայելական ծանր հարվածների հետևանքով։
  • «Հեզբոլա»-ն հայտարարել է, թե Նասրալլայի կորստից հետո էլ Իսրայելի դեմ պայքարը կանգ չի առնի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հայտնում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանվելու մասին