Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ օտարերկրացիների և նրանց, ովքեր մեղադրվում են հակապետական հանցագործությունների մեջ։
Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ այաթոլա Ալի Խամենեին համաձայնել է ներում շնորհել և մեղմացնել 2 հազար 887 բանտարկյալների պատիժը դատական համակարգի ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էջեի առաջարկից հետո:
Ըստ այդմ՝ 59 մարդու մահապատիժը փոխարինվել է ազատազրկմամբ։ Խամենեին, ով վերջին խոսքն ունի պետական բոլոր հարցերի վերաբերյալ, այս քայլին դիմել է Մուհամեդ մարգարեի ծննդյան օրվա նախաշեմին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ից Իրանին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարդկանց մահապատիժը