Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Ջեյհուն Բայրամովը, քննարկել երկկողմ հարաբերությունները, կովկասյան տարածաշրջանում իրադարձությունները։
Իրանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել ընդլայնել Թեհրանի և Բաքվի միջև համագործակցությունը։
Արաղչին նշել է, որ Բաքվի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացումը Թեհրանի քաղաքականության առաջնահերթություններից է։
Նրանք խոսել են նաև մի շարք միջազգային հարցերի շուրջ։
Իրանի նորանշանակ արտգործնախարարն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև իր թուրք պաշտոնակցի, իսկ երկու օր առաջ՝ Հայաստանի արտգործնախարարի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Գազայում և տարածաշրջանում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի նոր ԱԳ նախարարը շեշտել է տարածաշրջանի նկատմամբ Թեհրանի քաղաքականության անփոփոխ մնալը