Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ժամանել է Բեյրութ՝ Լիբանանի իշխանությունների հետ բանակցելու նպատակով։
Արտգործնախարարություն խոսնակը հայտնել է, որ պատվիրակության կազմում են նաև Իրանի խորհրդարանի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը։ Նրանք նաև մարդասիրական օգնություն են փոխանցում Լիբանանին՝ պարեն և դեղամիջոցներ։
«Իրանը միշտ կլինի Լիբանանի քաջարի ժողովրդի կողքին։ Ամբողջ տարածաշրջանը պետք է հասկանա իրավիճակի լրջությունը, որին բախվել է Լիբանանը, և դրա հետևանքները մեր երկրների ժողովուրդների համար», - ընդգծել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը հնարավոր է համարել Իսրայելի հարվածները Իրանի նավթային օբյեկտներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի հակահարվածի դեպքում Իրանն «ավելի կոշտ պատասխան» է խոստանում