Իրանը պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու խնդրանքով։ Այդ մասին հայտարարվել է այսօր`Բելառուսում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։
ԵԱՏՄ ղեկավար մարմնի ներկայացուցիչների խոսքով՝ Թեհրանի դիմումը կառույցում ստացել են մայիսի 27-ին։
«Եթե բոլոր ընթացակարգերը պահպանվեն, ապա Իրանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին որոշումը կարող է կայացվել արդեն այս տարվա դեկտեմբերի վերջին», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Միությանը անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Կուբան, Մոլդովան, Ուզբեկստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Միշուստինի՝ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի առևտուրը աճել է 14 անգամ