Այսօր Չինաստանի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է IRNA գործակալությունը։
Որպես պատճառ նշվում է «Չինաստանի կառավարության աջակցությունը ՉԺՀ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման ամփոփիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն մեղադրանքներին»։
Այդ կապակցությամբ դիվանագետին տրվել է բողոքի նոտա։
Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական Մոհամմադ Ալի Բեգը հանդիպման ժամանակ նշել է, որ ակնկալվում է, որ Չինաստանի կառավարությունը կկարգավորի իր դիրքորոշումն այս հարցում՝ Թեհրանի և Պեկինի միջև ռազմավարական համագործակցության լույսի ներքո։