Կոբախիձե․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը մեր առաջնահերթությունն է»

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

«Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը մեր կառավարության առաջնահերթությունն է», - Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի և Ադրբեջանի՝ փոխվստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված ռազմավարական համագործակցությունը դրական ազդեցություն է թողել մեր հարաբերությունների դինամիկայի վրա։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը հետագայում ևս խորանալու է՝ նպաստելով տարածաշրջանի բարգավաճմանն ու այստեղ կայունության հաստատմանը», - նշված է Վրաստանի վարչապետի ուղերձում։