Հայրենիքից ու տնից հեռու․ փախստականների պատմությունները

Ավելի քան 300 միլիոն մարդ ՄԱԿ-ի կողմից դասակարգված է որպես միջազգային միգրանտ: Դա աշխարհի բնակչության 3.6 տոկոսն է, որը շարժման մեջ է և գնում է հույսի հետևից: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լեզվական ծառայությունները միավորվել են՝ սյուժեների հատուկ շարքով նշելու Միգրանտների միջազգային օրը՝ դեկտեմբերի 18-ը:

«Եթե վատ ես, պիտի ուրիշին հասնես, դա բուժում ա». 40 տարվա մանկաբույժը Ճարտարից

Երկրորդ շաբաթն է՝ Հասմիկ Ղահրամանյանը ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի բժիշկն է։ Այստեղ խնամվում են դժվար վիճակում հայտնված երեխաները, որ կարիք ունեն ոչ այնքան դեղորայքի, որքան սիրո ու ջերմության։

«Մի երեխայի օգնեցի, կյանքս թեթևանում է», - ասում է տիկին Հասմիկը, - «Այստեղ հենց այն երեխաներն են, որոնք սիրո կարիք ունեն, խնամքի, ու ես կարող եմ տալ իրենց այդ զգացմունքը, այնքանով, որ իրենք էլ լավ զգան, ես էլ»։

Արցախի Ճարտար քաղաքի շուրջ 40 տարվա մանկաբույժն է Հասմիկ Ղահրամանյանը, որ արտակարգ իրավիճակների բժիշկ էր դառնում բոլոր պատերազմների ժամանակ։

Տնից հեռու. Լճաշենի ցուրտը, Ամանորի երազանքներն ու Արցախի մասին հուշերը

Առնոլդ պապն ու Դենիս թոռը՝ Լճաշենի քամու դեմ ու Նոր տարուն ընդառաջ, Լաուրա տատը, որ փոշմանում է իրենց տոնածառը ջարդել ու դեն նետելու համար, և եռյակ որդով սեղան նստող Գևորգն ու Յանան, որ երազում են խաղաղությունը վերցնել ու Արցախ տանել։

2023-ին բռնի տեղահանված 178 արցախցի է Լճաշենում տեղավորվել, բոլորի հույսերն ու սպասումները մի կետում են հատվում. Արցախ հետ գնալու ցանկությունն է դա։

«Քեզ կարոտալըմ, իմ Արցախ». 3 կին, 5 երեխա՝ չհաշված դեդոն ու բաբոն. ճարտարեցիները՝ Ուշիում

Ճարտարից տեղահանված Անուշ Սարգսյանը 3 ամիս է՝ Հայաստանի ժայռերից է Արցախի կարոտն առնում։ Հարազատ քաղաքից հասցրել է միայն 4 երեխաներին դուրս բերել ու 3 մասունք:

Վրաց-աբխազական պատերազմի պատճառով տեղահանվածները վերհիշում են 30 տարի առաջ կորցրած կյանքը

1992-1993 թվականների վրաց-աբխազական դաժան պատերազմի պատճառով մոտ 250 հազար վրացի խաղաղ բնակիչներ են տեղահանվել: 30 տարի անց շատերը դեռ երազում են վերադառնալ:

«Ազատության» Current Time ծրագիրը գտել և նկարահանել է մի քանի տեղահանված ընտանիքների լքված տները:

Քանի դեռ Աբխազիա տանող ճանապարհները փակ են վրացիների համար, հակամարտությունն էլ՝ չկարգավորված, այս կադրերը շատերի համար հայրենի տները տեսնելու միակ և հազվագյուտ հնարավորությունն են հիմա։

Սով, պատերազմ, աքսոր. 17-ամյա ուսանողը վավերագրել է Լեռնային Ղարաբաղի անկումը

17-ամյա Անի Բալայանը լրագրող է և շաբաթներ շարունակ իր ուսանողական նախագծի համար Ստեփանակերտում վավերագրել է սովի և դեղորայքի կարիք ունեցող ընտանիքներից մեկի կյանքը: Նյութը դեռ չէր հրապարակվել, երբ Ադրբեջանը սկսեց մեկօրյա պատերազմը ՝ ստիպելով պատմության հերոսներին ու Անիի հարազատներին բռնել աքսորի ճամփան.

Ադրբեջանի արյունալի հարձակումից հետո գաղթական դարձան նաև Արցախի հարյուր հազար հայերը

Դեկտեմբերի 18-ին՝ միգրանտների միջազգային օրը «Ազատությունը» սկսեց և շարունակում է ներկայացնել նրանց պատմությունները։

Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում առնվազն 300 միլիոն մարդ այժմ ստիպված է ապրել տնից ու հայրենիքից հեռու։

Պատերազմ, հակամարտություն, տնտեսություն, հետապնդումներ...

Պատճառները տարբեր են։ Բայց աշխարհի տարբեր ծայրերում ապաստանած միլիոնավոր այդ մարդկանց մեկ բան է միավորում՝ բոլորն էլ հարկադրված են լքել իրենց տունը, մեկը՝ անվտանգություն, մյուսը՝ ընտանիքի համար մի կտոր հաց գտնելու հույսով։

Ադրբեջանի արյունալի հարձակումից հետո գաղթական դարձան նաև Արցախի հարյուր հազար հայերը։ «Ազատություն»-ը վավերագրում է նաև նրանց պատմությունները։

Առաջիկա օրերին այս շարքը կլրացնեն նաև միգրանտների մասին այլ պատմություններ՝ Ուկրաինայից մինչև Մեքսիկայի հետ ամերիկյան սահման, որն ամեն օր հազարավոր մարդիկ են փորձում ապօրինի հատել՝ Նահանգներում ավելի լավ կյանք գտնելու հույսով։

«Անհրաժեշտ է, որ միջազգային համայնքը ֆինանսներ ու օգնություն տրամադրի՝ երաշխավորելով, որ այն հասնի ամենից շատ դրա կարիքն ունեցողներին։

Երկարաժամկետ կտրվածքով, իհարկե, ցանկացած մարդասիրական ճգնաժամ պետք է կայուն ու տևական լուծում ստանա»,- «Ազատությանը» ասել է Փախստականների միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իթայի Վիրիրին։