Ավդեևկան ռուսական շրջափակման դեմ ճակատամարտում
Ուկրաինային հարավային Ավդեևկա քաղաքում ուկրաինական ուժերը SPG-9 հակատանկային նռնականետ են կիրառում ռուսական զորքերի դեմ, 8-ը նոյեմբերի
Ռուսական զորքերը շաբաթներ շարունակ ձգտում են շրջապատել արդյունաբերական քաղաքը, սակայն հանդիպում են ուկրաինական կատաղի դիմադրությանը:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լուսանկարիչ Սերհիյ Նուժնենկոն մեկնել է ռազմաճակատ, որտեղ հանդիպել է Ավդեևկայի պաշտպանների հետ, որոնք ծանր մարտերում պաշտպանում են իրենց դիրքերը
Տեղացի տղամարդը կանգնած է վնասված տների մոտ
Ավդեևկան մինչև պատերազմը շուրջ 30 հազար բնակիչ ուներ, սակայն ավերված քաղաքում մնացած մարդկանց թիվը գնահատվում է ընդամենը 1600: Քաղաքում ոչ էլեկտրականություն կա, ոչ էլ հոսող ջուր:
Ուկրաինացի զինվորականը վնասված բազմաբնակարան շենքի մոտ
Առանցքային տրանսպորտային հանգույց Ավդեևկան գտնվում է ռուսների օկուպացրած Դոնեցկ քաղաքից ընդամենը 15 կիլոմետր հյուսիս: Այն պաշարման մեջ է հոկտեմբերից, երբ Մոսկվան հարձակողական գործողություններ սկսեց:
Ավդեևկայի բնակչուհի Ռիտան գրկել է կատվին, մինչ իր հարևանուհի Ռաիսան վառելափայտ է սղոցում
Երկու կողմերի պատժիչ ռմբակոծություններից տեղացիները ստիպված են պատսպարվել ավերված շենքերի նկուղներում:
Տեղացի Օլեքսանդրը վառելափայտ է սղոցում
Թեև Ավդեևկան «անպարտելիության կետ» ունի՝ մարդասիրական աջակցության կենտրոն, որն առաջարկում է պարեն, ջերմություն, էլեկտրականություն և ապաստարան, տեղաբնակների համար ծայրաստիճան վտանգավոր է դարձել փողոց դուրս գալը:
Ուկրաինայի Ազգայի գվարդիայի մարտիկն ականանետ է կիրառում ռուսական զորքերի դեմ
Որպես «Սպիտակ հրեշտակներ» հայտնի ոստիկանական հատուկ ստորաբաժանումը տեղի բնակիչներին կոչ է անում հեռանալ
Ավդեևկայի բնակիչը մեծապես վնասված շենքերի մոտ
Տեղական լրատվամիջոցները նոյեմբերի13-ին հաղորդեցին, որ «Սպիտակ հրեշտակները» տարհանել են Ավդեևկայի բնակելի շրջանի հրետակոծության հետևանքով զոհված երկու անձանց դիերը:
Կոտրված պատուհանից երևում են ռուսական դիրքերի վրա կրակող ուկրաինացի զինվորականները
Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը նոյեմբերի 13-ի առավոտյան հաղորդեց, որ Կիևի ուժերը մերձամարտ են վարում Կուպյանսկի, Բախմուտի և Ավդեևկայի ուղղություններով ավելի քան յոթ տասնյակ վայրերում: