Խարկովի վրա նոր հարվածի հետևանքով տուժել է առնվազն 17 մարդ

Խարկով, Ուկրաինա

Ռուսական զորքերը մայիսի 5-ին կրկին հարվածել են Խարկովի ուղղությամբ։ Ուկրաինայի իշխանությունների վերջին տվյալներով՝ տուժել է առնվազն 17 մարդ։

Հարձակման մասին հայտնել է Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ կրակի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնական հատվածը։ Վնասվել է 20 բազմաբնակարան շենք.

Ռուսական բանակը ապրիլի վերջից գրեթե ամեն օր հրթիռակոծում է Խարկովը։ Քաղաքապետ Իգոր Տերեխովն ավելի վաղ հայտարարել էր, որ գնդակոծության արդյունքում ավերվել է քաղաքի գրեթե ողջ էներգետիկ ենթակառուցվածքը։