Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից հետո չի դադարում պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:
2020 թվականի պատերազմի նախաշեմին Ալիևն իր կոշտ ելույթում Մինսկի խմբին մեղադրում էր ապարդյուն գործունեության համար: Պատերազմից հետո արդեն Ադրբեջանի նախագահը բացահայտ հեգնանքով էր խոսում միջնորդների մասին, թե ժամանակն է նրանց թոշակի ուղարկել: Սրանից 2 տարի անց Ալիևը հեգնանքը վերաձևակերպեց իրավական պահանջի՝ հայկական կողմի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խումբը լուծարելու համար: Հայաստանից ասում են՝ կհամաձայնենք միայն խաղաղության պայմանագրի կնքումից հետո:
Ինչպե՞ս է ստեղծվել Մինսկի խումբը և ի՞նչ է արել 90-ականներից մինչև 44-օրյա պատերազմ. բացատրում է Տաթևիկ Լազարյանը:
Տեսանյութը՝ ստորև.