Իրանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտվել է հունիսի 28-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների նախնական գրանցումը։
Հանձնաժողովի նախագահ Մոհամեդ Էսլամիի խոսքով՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 86 մարդ, նրանցից գրանցվել են 22-ը։ Գրանցված թեկնածուների թվում են խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը, միջուկային հարցերով նախկին գլխավոր բանակցող Սաեդ Ջալիլին։
Իրանի օրենսդրությամբ թեկնածուների վերջնական գրանցումը վերապահված է Սահմանադրության պահապանների խորհրդին, որը ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների ցուցակը կհրապարակի հունիսի 11-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում արդեն 12 նախագահի թեկնածու է գրանցվել