Գերմանիայի ոստիկանությունը հայտնում է, որ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մանհայմ քաղաքի հրապարակում մի տղամարդ դանակով հարձակվել է անցորդների վրա և վիրավորել մի քանիսին։ Ոստիկանների կրակոցներից հարձակվողը վիրավորվել է։ Միջադեպը տեղի է ունեցել 11։30-ի սահմաններում։
Ոստիկանությունը հայտարարել է, որ հանրության համար այլևս վտանգ չկա, իսկ տղամարդու ինքնության և հարձակման շարժառիթների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում։
«Ռոյթերս»-ը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել «Այլընտրանք Գերմանիայի համար» աջակողմյան կուսակցության քարոզչական սակավաթիվ հանդիպման ժամանակ։ Այս կուսակցությունը գտնում է, որ մահմեդական երկրներից ներգաղթը վտանգ է ներկայացնում Գերմանիայի համար։