Իմամօղլուն հարցաքննվում է ահաբեկիչների հետ համագործակցելու գործով

Թուրքիա - Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու, արխիվ

Թուրքիա - Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու, արխիվ

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այսօր հարցաքննվում է ահաբեկիչների հետ համագործակցելու քրեական գործով։

Երեքշաբթի օրը ընդդիմադիր քաղաքապետը ձերբակալվել է կոռուպցիոն ու ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքներով։

Իմամօղլուն երեկ հարցաքննվել էր կոռուպցիոն մեղադրանքների մասով, իսկ այսօր, ըստ թուրքական լրատվամիջոցների, քննվում է նրա կապը Թուրքիայում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակից Էքրեմ Իմամօղլուի՝ ճաղերի հետևում հայտնվելուց հետո երկրի խոշոր քաղաքներում մի քանի օր է բողոքի ակցիաներ են ՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Տրապիզոն, Անթալիա։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայայի տեղեկացմամբ ՝ ցույցերի 340 մասնակից է ձերբակալվել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, բախումներ ոստիկանության հետ․ իրավիճակը Թուրքիայում չի հանդարտվումԹուրքիան եռում է․ բողոքի հզոր հավաքներ՝ ի պաշտպանություն Իմամօղլուի Իմամօղլուի ձերբակալության դեմ Թուրքիայում բողոքի ցույցեր են մեկնարկելՍտամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է