Ուկրաինա ժամանելու դեպքում ֆրանսիացի զինվորականները անխուսափելիորեն Ռուսաստանի զինված ուժերի թիրախում կհայտնվեն, այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մեկնաբանելով ֆրանսիական զորախմբի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ նախագահ Մակրոնի «ռազմատենչությանը հակադրվում են ոչ միայն ԵՄ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներից շատերը», այլև Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնությունը։
Էմանյուել Մակրոնն ավելի վաղ չէր բացառել Ուկրաինա արևմտյան զորք ուղարկելու հնարավորությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը կրկին խոսել է Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին