Ի պատասխան Բայդենի հայտարարության՝ Կուբան ազատ է արձակել 553 կալանավորի

Կուբա - ԱՄՆ դրոշը Հավանայում ամերիկյան դեսպանատան դիմաց, արխիվ

Կուբայի իշխանությունները բանտերից ազատ են արձակել 553 կալանավորների։ Հավանայի որոշմանը նախորդել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որում Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացնում է, որ Կուբան հանվել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից:

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Կուբայի կառավարությունը «վերջին վեց ամսվա ընթացքում որևէ աջակցություն չի ցուցաբերել միջազգային ահաբեկչությանը» և Վաշինգտոնին երաշխիքներ է տրամադրել, որ «ապագայում չի աջակցի միջազգային ահաբեկչությանը»։

Կուբայի կոմունիստական կառավարությունը ողջունել է ԱՄՆ հեռացող նախագահի որոշումը, միաժամանակ ափսոսանք հայտնել, որ երկիրը դեռ գտնվում է 1962 թվականին սահմանված ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Հավանան Վաշինգտոնին մեղադրում է վերջին տասնամյակների ընթացքում իր վատթարագույն տնտեսական ճգնաժամի համար, որը երկրում սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի և վառելիքի սուր պակաս է հարուցել:

Կուբայի իշխանությունները միաժամանակ մտավախություն ունեն, որ Սպիտակ տուն վերադարձող Դոնալդ Թրամփը կարող է է՛լ ավելի կոշտացնել քաղաքականությունը Կուբայի նկատմամբ: