Լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ղեկավար Սայեդ Հասան Նասրալլան պատերազմով է սպառնացել Իսրայելին և Կիպրոսին, գրում է Reuters-ը։
Աղբյուրը նշում է, որ «Հըզբոլլահ»-ը Գազայի պատերազմին զուգահեռ վերջին ութ ամիսներին հարվածներ է փոխանակում Իսրայելի հետ։ Երեքշաբթի օրը Իրանի կողմից աջակցվող խմբավորումն անօդաչու թռչող սարքից արված ռազմական օբյեկտների կադրեր է հրապարակել՝ նշելով, որ դրանք գտնվում են իսրայելի խորքում։
«Իսրայելում ավելի լայնածավալ պատերազմի դեպքում մեր հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու անվտանգ տեղ չի լինի», - չորեքշաբթի օրը հայտարարել է Նասրալլան հեռուստաուղերձում։
Ակնարկելով նաև Միջերկրական ծովում գործողությունների մասին՝ «Հըզբոլլահ»-ի ղեկավարն ասել է, որ Իսրայելն «այժմ պետք է մեզ սպասի ցամաքում, օդում և ծովում»։
Նասրալլան առաջին անգամ սպառնացել է նաև ԵՄ անդամ երկիր Կիպրոսին՝ մեղադրելով նրան իր օդանավակայաններն ու բազաները զորավարժությունների համար Իսրայելի առաջ բացելու մեջ։
«Կիպրոսի կառավարությանը պետք է զգուշացնել՝ Լիբանանը թիրախավորելու համար Իսրայելի համար կիպրական օդանավակայանների և բազաների բացումը նշանակում է, որ Կիպրոսի կառավարությունը դարձել է պատերազմի մի մասը, և մենք էլ դրանով կզբաղվենք որպես պատերազմի մաս», - ասել է Նասրալլան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանի դեմ պատերազմի դեպքում բանակի գործողությունների պլանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացիները փորձում են կանխել Գազայի պատերազմի տարածումը Լիբանան