ԵՄ անդամ Հունգարիան դպրոց կկառուցի Ջաբրաիլում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական երկրների խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ալիևը հիշեցրել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն այցելել են Շուշի, իսկ Թուրքիայի, Ուզբեկստանի, Ղազախստանի առաջնորդները՝ Աղդամ և Ֆիզուլի։
«Ջաբրաիլի բնակավայրերից մեկում էլ Հունգարիայի ֆինանսական աջակցությանբ դպրոց կկառուցվի։ Այսինքն այս ամենը ևս մեկ անգամ ցուցադրում է մեր միասնականությունը», - ասել է Ադրբեջանի առաջնորդը: