Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու վաղը Շուշիում նախատեսված Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Հունգարիան այդ կազմակերպության դիտորդ երկրի կարգավիճակ ունի։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Օրբանի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում, որտեղ Եվրամիության անդամ երկրի ղեկավարին դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը։
Վիկտոր Օրբանը Եվրամիության անդամ առաջին երկրի ղեկավարն է, որ այցելում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: