Human Rights Watch-ը Մոնղոլիայի իշխանություններին կոչ է անում մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր կամ ձերբակալել նրան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը նախատեսում է Մոնղոլիա այցելել սեպտեմբերի 3-ին, հետախուզվում է Միջազգային քրեական դատարանի կողմից, որին Ուլան Բատորն անդամակցում է 2003 թվականից։ Հաագայի դատարանը Կրեմլի ղեկավարին մեղադրում է Ուկրաինայի տարածքներից Ռուսաստան երեխաների ապօրինի արտաքսման և ապօրինի տեղափոխման մեջ։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա [Պուտինին] այցելել և չձերբակալի նրան», - ասված է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։
Անցյալ տարվա մարտին՝ ձերբակալության օրդերից ի վեր, սա Պուտինի առաջին ուղևորությունն է Հռոմի ստատուտը վավերացրած երկիր։ Bloomberg-ի տեղեկություններով՝ Ուլան Բատորը ՌԴ նախագահին հավաստիացրել է, որ խոչընդոտներ չի ստեղծի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան անհանգստություն չունի Պուտինի՝ Մոնղոլիա կատարելիք այցի առնչությամբ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը սեպտեմբերի 3-ին կայցելի Մոնղոլիա, որը Հռոմի ստատուտը ստորագրած երկիր է