ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում առաջադրված հանրապետական Ջեյմս Դևիդ Վենսն ու նրա դեմոկրատ մրցակից Թիմ Ուոլսը ուղիղ եթերում կբանավիճեն սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 1-ին։ Այս մասին այսօր X-ի իր օգտահաշվում գրել է Վենսը՝ նշելով, որ սեպտեմբերի 18-ի բանավեճը կհեռարձակվի CNN-ի, իսկ հոկտեմբերի մեկինը՝ CBS-ի եթերում։
«Ամերիկացի ժողովուրդը հնարավորինս շատ բանավեճեր դիտելու իրավունք ունի», - գրել է հանրապետական գործիչը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հարիս. «Ես գտա այդպիսի առաջնորդի, և դա Թիմ Ուոլսն է»