COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն, հայտարարել է Human Rights Watch-ը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ Ադրբեջանը ավտորիտար իշխանություն ունեցող, այլախոհությունը չհանդուրժող պետություն է, որը հետապնդում է անկախ լրագրողներին, ակտիվիստներին։
«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը՝ խաթարելու կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքները պաշտպանելու ջանքերը», - հայտարարել է Human Rights Watch-ի բնապահպանական հարցերով իրավապաշտպան Միրտո Տիլիանակին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները Բաքուն իր ներքին գործն է համարումԱդրբեջանի Ժողճակատի առաջնորդը կկանգնի դատարանի առջև. Քերիմլիին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկումՎաշինգտոնը COP29-ին ընդառաջ Բաքվին կոչ է անում արձակել նաև հայ գերիներին