Հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակումներ Ուկրաինայի վրա, հաղորդվում է մեկ զոհի մասին

Ռուս զինծառայողը Դ-30 հաուբիցն ուղղել է Կուրսկի շրջանի ուկրաինական դիրքերի ուղղությամբ, 29-ը նոյեմբերի, 2024թ․

Անցած գիշեր Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու սարքերով հարձակվել է Ուկրաինայի վրա, հաղորդվում է մեկ զոհի մասին։

54-ամյա կնոջ դին դուրս է բերվել Նիկոպոլում ավերված առանձնատան փլատակներից, ևս մեկ անձ՝ 45-ամյա տղամարդ, վնասվածքներ է ստացել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ օդային հարվածների հետևանքով վնասվել են քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը ստիպված կլինեն զիջումների գնալ․ Ռուբիո