Հրթիռային հարված Կիևին, կան տուժածներ, հրդեհներ են բռնկվել

Ռուսական հարվածի հետևանքները Կիևում, Ուկրաինա, 6-ը ապրիլի, 2025թ.

Ռուսական հարվածի հետևանքները Կիևում, Ուկրաինա, 6-ը ապրիլի, 2025թ.

Ապրիլի լույս 6-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է առնվազն երեք մարդ:

Քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Փլուզվել է ոչ բնակելի շինություն՝ վնասելով մի քանի ավտոմեքենա։ Մասամբ վնասվել է նաև բիզնես կենտրոնի շենքը, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ողջունել է հնարավոր խաղաղապահ ուժերի ստեղծման հարցում «շոշափելի առաջընթացը»